Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը «ողջունում է հայաստանյան խորհրդարանական ընտրությունները եւ շնորհավորում հայ ժողովրդին նախորդ ընտրությունների համեմատ ավելի հաջող ընտրությունների անցկացման առնչությամբ»:

«Մենք կիսում ենք միջազգային դիտորդների գոհունակությունը այն կապակցությամբ, որ ընտրությունների ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական ենթակառուցվածքը մեծապես բարելավվել է», - ասված է մայիսի 12-ի ընտրությունների կապակցությամբ դեսպանության տարածած հայտարարությունում: - «Մենք հպարտ ենք, որ Հայաստանի կառավարական եւ ոչ կառավարական կառույցների հետ մեր գործընկերությունը նպաստել է այդ բարելավումներին»:

Ամերիկյան դեսպանությունը «բարձր է գնահատում ընտրական բազմաթիվ պաշտոնյաների աշխատանքը, ովքեր նվիրվածությամբ եւ շիտակությամբ կատարեցին իրենց գործը»:

Վկայակոչելով ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Ֆռլեցի մեկնաբանությունը, թե «այս ընտրությունները ավարտված չեն», դեսպանությունը ընդգծում է. - «Մեր կարծիքը այսօրվա դրությամբ այն է, որ ընտրությունները բարելավում են արձանագրել միջազգային չափանիշների ուղղությամբ»:

«Ընտրական գործընթացի մաս է կազմում ընտրությունների կապակցությամբ բարձրացված հարցերի հանգամանալի ուսումնասիրումը, այդ թվում մի շարք լուրջ պնդումների` խարդախությունների եւ ահաբեկումների մասին, որոնք որոշ դեպքերում կարող էին ազդել արդյունքների վրա», - ասված է հայտարարությունում:

Ամերիկյան դեսպանությունը ընտրախախտումների վերաբերյալ պնդումների հետեւողական քննության եւ դրան հաջորդող դատական պատասխանատվության հույս է հայտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG