Մատչելիության հղումներ

logo-print

Յաապ դե Հոոպ Սխեֆերը բավարարված է հայաստանյան ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականով


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը բավարարված է նրանով, որ շաբաթ օրը անցկացված խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդները համարել են ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորություններին մեծապես համապատասխանող:

Միաժամանակ, հայաստանյան ընտրությունների կապակցությամբ երեկ հրապարակած հայտարարությունում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երկրի իշխանություններին կոչ է անում հանգամանորեն ուսումնասիրել բոլոր բողոքները եւ շտկել միջազգային դիտորդների մատնանշած` դեռեւս առկա խնդիրները:

«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Հայաստանի` բարեփոխումներին եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մեր ամուր համագործակցության շարունակականությանն ուղղված ջանքերին», - հավաստիացնում է Յաապ դե Հոոպ Սխեֆերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG