Բաթումիում տեղակայված 12-րդ ռուսաստանյան ռազմակայանից վաղը երկաթուղային շարժակազմով Ռուսաստան կտեղափոխվի 53 միավոր զինտեխնիկա:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գնդապետ Իգոր Կոնաշենկովը, դա առաջինն է 19 ռազմական շարժակազմերից, որոնք 2007 թվականին Վրաստանից մեկնելու են Ռուսաստան, եւ այն կանցնի Ադրբեջանի տարածքով:
Կոնաշենկովը հայտնել է նաեւ, որ բացի երկաթուղային շարժակազմերից, եւս երկու ավտոշարասյուներ Վրաստանից մեկնելու են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան. - «Ավտոշարասյուներից մեկը դուրս կգա Ախալքալակում տեղակայված 62-րդ ռազմակայանից, երկրորդը` Բաթումիի 12-րդ ռազմակայանից»:
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվում է Ախալքալակի ռազմակայանը փակել մինչեւ ընթացիկ տարվա վերջը, իսկ Բաթումիինը` 2008 թվականի ընթացքում: