Մատչելիության հղումներ

Վլադիմիր Ռուշայլո. «Ընտրությունները անցել են Հայաստանի ընտրական օրենսդրության նորմերին համապատասխան»


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները անցել են Հայաստանում գործող ընտրական օրենսդրության նորմերին համապատասխան: Այդ մասին ասել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար, ընտրություններում ԱՊՀ-ի դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Վլադիմիր Ռուշայլոն Ռոբերտ Քոչարյանին է ներկայացրել ԱՊՀ-ի դիտորդական առաքելության եզրակացությունը, որում Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատված են ազատ, արդար եւ թափանցիկ: ԱՊՀ-ի դիտորդները դրանք համարել են պետության կայուն զարգացման եւ հետագա ժողովրդավարացման ուղղությամբ կարեւորագույն քայլ:

Դիտորդները արձանագրել են նաեւ որոշ տեխնիկական թերություններ, որոնց շտկման վերաբերյալ առաքելությունն առաջարկություններ է ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG