Մատչելիության հղումներ

Բոլոր տեղամասերում քվեարկության նախնական արդյունքներով, 5-տոկոսանոց շեմը հաղթահարել է հինգ կուսակցություն


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց համամասնական ընտրությունների նախնական արդյունքները երկրի բոլոր 1923 ընտրատեղամասերում: Ըստ դրանց, խորհրդարանում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ 5-տոկոսանոց շեմը հաղթահարել են 5 կուսակցություններ` Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը, «Օրինաց երկիր»-ը եւ «Ժառանգություն»-ը:

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, քվեարկությանը մասնակցել է 1389521 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 59,9 տոկոսը:

Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 457032 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 32,8 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին` 204443 ընտրող կամ 14,7 տոկոսը, Դաշնակցության օգտին` 177192 ընտրող կամ 12,7 տոկոսը, «Օրինաց երկիր»-ի օգտին` 95256 ընտրող կամ 6,8 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության օգտին` 80890 ընտրող կամ 5,8 տոկոսը:

Մնացած կուսակցությունները եւ «Իմպիչմենտ» դաշինքը ստացել են 5 տոկոսից քիչ ձայներ. Միավորված աշխատանքային կուսակցություն` 59307, «Ազգային միաբանություն»` 49863, «Նոր ժամանակներ»` 47018, Ժողովրդական կուսակցություն` 37034, «Դաշինք»` 53093, Հայաստանի ժողովրդական կուսակցություն` 23629, «Հանրապետություն»` 22609, «Իմպիչմենտ»` 17808, եւս 10 կուսակցություններ հավաքել են 10 հազարից պակաս ձայներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 16:00-ին նիստ կհրավիրի, որի ժամանակ կամփոփի համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG