Մատչելիության հղումներ

logo-print

Նախնական տվյալներով, թիվ 37 ընտրատարածքում ընտրվել է Ալեքսանդր Սարգսյանը


Ըստ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած նախնական տվյալների, այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Ալեքսանդր Սարգսյանը` ստանալով 20228 ձայն: Նրա միակ մրցակից` Գորիսի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սամվել Հարությունյանը ստացել է 13606 ձայն:

Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի եղբայրն է:

Թիվ 6 ընտրատարածքում, ըստ նախնական տվյալների, 10318 ձայնով ընտրվել է ներկայիս խորհրդարանի պատգամավոր, հանրապետական Հարություն Փամբուկյանը: Շուրջ 9 հազար ձայնով երկրորդ տեղում է «Դաշինք» կուսակցության թեկնածու, «Վասանավ» ընկերության տնօրեն Վահան Կարապետյանը:

Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փոխանցած նախնական տվյալներով, այս ընտրատարածքում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն` ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը: Նրա օգտին քվեարկել է 23309, դեմ` 1675 ընտրող:

Թիվ 8 ընտրատարածքում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն` ներկայիս խորհրդարանի պատգամավոր, անկուսակցական Հակոբ Հակոբյանը, ով, ըստ նախնական տվյալների, ստացել է 21661 կողմ եւ 4046 դեմ ձայներ:

Թիվ 19 ընտրատարածքում ընտրվել է Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը` ստանալով, նախնական տվյալներով, 23438 ձայն: Նրա միակ մրցակից` Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավարի օգնական, քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված հանրապետական Հակոբ Հակոբյանը ստացել է 4028 ձայն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG