Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով, թիվ 12 ընտրատարածքում ընտրվել է Վերսանդիկ Հակոբյանը


Ըստ նախնական տվյալների, թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վերսանդիկ Հակոբյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, Վերսանդիկ Հակոբյանը ստացել է 11180 ձայն:

Երկրորդ տեղը գրաված` «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու, Երեւանի Շենգավիթ համայնքի «Հասմիկ» համատիրության նախագահ Հասմիկ Բաղդասարյանը հավաքել է 5289 ձայն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG