Մատչելիության հղումներ

Ժամը 14:00-ի դրությամբ Հայաստանի ամբողջ տարածքում քվեարկել է 687 հազար 845 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 29,7 տոկոսը: Այդ մասին լրագրողներին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

Ամենամեծ մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել է Արագածոտնի մարզում` 35,5 տոկոս, որին հաջորդում են Սյունիքը` 35,1 տոկոս, եւ Տավուշը` 34,3 տոկոս: Մասնակցության ամենացածր ցուցանիշը առայժմ Երեւանում է` 28,1 տոկոս:

Գարեգին Ազարյանը հայտնեց, որ այդ ժամի դրությամբ հանձնաժողովում ստացվել է երեք դիմում - բողոք, որոնց ստուգմամբ, սակայն, դրանցում արված պնդումները հերքվել են:

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 243 հազար 630 մարդ կամ ընտրողների 10,5 տոկոսը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG