Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս է հայտնում, որ ԿԸՀ-ն կարտացոլի իրական պատկերը


Երեւանի Նորք-Մարաշ համայնքի 10/6 ընտրատեղամասում կեսօրից քիչ անց քվեարկեց«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ այս անգամ` «թեկուզ բացառության կարգով» Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «իր ամփոփմամբ կարտացոլի իրական քվեարկության պատկերը»:

«Եթե փաստագրված ընտրակեղծիքների հանրագումարում ունենանք... մեզանից խեղված, տարված հերթական ընտրություն, պարզ է, որ մեր հայտարարությունը, մեր տեսակետը այլ է լինելու», - հավելեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG