Մատչելիության հղումներ

logo-print
Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը պաշտպանության նոր նախարար է նշանակել Մովսես Հակոբյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Ղարաբաղի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Էդուարդ Աթանեսյանը, Արկադի Ղուկասյանի մեկ այլ հրամանագրով պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Սեյրան Օհանյանը:

Նույն օրը Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Այդ պաշտոնը թափուր էր մնացել Միքայել Հարությունյանի` Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG