Մատչելիության հղումներ

Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը պաշտպանության նոր նախարար է նշանակել Մովսես Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղարաբաղի զինուժի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Էդուարդ Աթանեսյանը, Արկադի Ղուկասյանի մեկ այլ հրամանագրով պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Սեյրան Օհանյանը:

Սպասվում է, որ Օհանյանը նշանակվելու է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Միքայել Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի պաշտպանության նախարար:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG