Մատչելիության հղումներ

Կայացավ «Եվրատեսիլ - 2007»-ի կիսաեզրափակիչը


Չնայած բուքմեյքերները ամենաբարձրը գնահատել էին Շվեյցարիայի հաղթելու հնարավորությունը, որը ներկայացնում էր DJ BOBO-ն` «Վամպիրները դեռ կենդանի են երգով», Շվեյցարիան եզրափակիչին մասնակցելու հնարավորություն չստացավ:

Այդ հնարավորությունից զրկվեց նաեւ քաղաքական նկատառումներով աղմուկ բարձրացրած` Իսրայելի ներկայացուցչի Push The Button երգը:

Թեեւ միջազգային բուքմեյքերները Վրաստանի հաղթելու հնարավորությունը շատ ցածր էին գնահատում, «Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցող Վրաստանը եւ այն ներկայացնող Սոխոն հնարավորություն ստացան մասնակցելու եզրափակիչին:

Սերբիայից եւ Մոնտենեգրոյից, որոնք այս տարի «Եվրատեսիլ»-ին առաջին անգամ էին մասնակցում որպես առանձին պետություններ, եզրափակիչի ուղեգրին արժանացավ Սերբիան:

Թուրքիան եւս հնարավորություն ստացավ մասնակցելու եզրափակիչ փուլին, եւ, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Թուրքիայի ներկայացուցիչը` Քենան Դոգյուլուն, ելույթ կունենա Հայկոյից առաջ: Նա կլինի 22-րդը, իսկ Հայկոն 23-ը:

Եզրափակիչին մասնակցելու հնարավորությում ստացան նաեւ Բելառուսը, Բուլղարիան, Մոլդովան, Սլովենիան, Լատվիան, Հունգարիան, Մակեդոնիան:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG