Մատչելիության հղումներ

Դումա է ներկայացվել աշխատանքային ներգաղթողների կողմից ռուսերենի պարտադիր իմացության մասին օրինագիծը


Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել աշխատանքային ներգաղթողների կողմից ռուսերենի պարտադիր իմացության մասին օրինագիծը:

Եթե փաստաթուղթն ընդունվի, ներգաղթողները, ովքեր վարձակալության պայմանագրի հիման վրա Ռուսաստանում աշխատում են մեկ տարի կամ ավելի, պետք է պարտադիր կերպով ռուսերեն իմանան այն չափով, որն անհրաժեշտ է աշխատանքային պարտականությունների կատարման համար:

Անհրաժեշտության դեպքում գործատուն պետք է վճարի ռուսաց լեզուն սովորելու համար:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը փաստում է, որ օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանզի դրան աջակցում է պատգամավորների մեծամասնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG