Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Նախընտրական շրջանը եւ քարոզարշավը անցել են հանգիստ ու քաղաքակիրթ մթնոլորտում»


Նախընտրական շրջանը եւ բուն քարոզարշավն անցել են հանգիստ ու քաղաքակիրթ մթնոլորտում, քաղաքական ուժերը լայն հնարավորություններ են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` այսօր ընդունելով Եվրամիության խորհրդարանական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Մարի Ան Իսլեր Բեգենի գլխավորությամբ:

Ռոբերտ Քոչարյանն ընտրությունները կարեւորել է երկու տեսանկյունից. նախ` որ դրանք առաջինն են սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում ձեւավորվելու է նոր լիազորություններով խորհրդարան, եւ երկրորդ` դրանք նախորդում են նախագահական ընտրություններին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ընտրական գործընթացի, դրա դիտարկման հիմնական սկզբունքների հետ կապված հարցեր:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, եւս մեկ անգամ ընդգծելով միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու` կառավարության վճռականությունը, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ դիտորդական առաքելություններից ակնկալել է օբյեկտիվ գնահատականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG