Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ բավարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներկայացրած միջնորդությունը «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին 2 ամսով կալանելու մասին:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ասաց «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման մեկ այլ նախաձեռնող` Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով որպես վկա հարցաքննվել է նույն գործով:

Արզումանյանը եւ Շիրխանյանը, ըստ ԱԱԾ-ի` երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության, կասկածվում են 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ համաձայնության գալու եւ կասկածելի ծագում ունեցող գումար Հայաստան տեղափոխելու մեջ:

Արզումանյանը ձերբակալվել էր երկուշաբթի ուշ երեկոյան: Նրան ձերբակալության մեջ պահելու` օրենքով սահմանված 72 ժամը լրացավ երեկ կեսգիշերին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG