Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ, վարչապետ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավարտին Երեւանի Ազատություն հրապարակում հազարավոր մարդկանց ներկայությամբ երդվեց, որ իր կուսակիցները ժողովրդին «հուսախաբ չեն անի» եւ ժողովրդի վստահությունը «չեն մսխի»:

«Մայիսի 12-ին պարզ կդառնա, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան, Հայաստանի վաղվա օրը», - իր ելույթում ասաց Սարգսյանը: - «Այսօր ՀՀԿ-ն, չնայած կրած ծանր կորուստներին, ուժեղ է, քան երբեւէ:»

Վարչապետի խոսքերով` ՀՀԿ-ն «տեր է ե’ւ լավին, ե’ւ վատին». - «Համոզվեցինք, որ մեր ժողովրդի հետ շփվելը հեշտացել է. հեշտացել է, որովհետեւ առաջընթացը ակնհայտ է»:

«Այնուհանդերձ», - շարունակեց Սերժ Սարգսյանը, - «մեր տեսած Հայաստանը հեռու է իմ երազած Հայաստանից: Իմ երազած Հայաստանում զոռբայությունը տեղ չունի, իմ երազած Հայաստանում անտարբերությունը տեղ չունի, իմ երազած Հայաստանում դժվարությունն ու աղքատությունը տեղ չունեն»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG