Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է սահմանադրական լրամշակումների փաթեթը


Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի 550-տեղանոց խորհրդարանն այսօր 370 կողմ - 55 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության մշակած սահմանադրական լրամշակումների փաթեթը, որի համաձայն, երկրի նախագահը 5 տարվա ժամկետով ընտրվելու է համաժողովրդական քվեարկությամբ:

Գործող օրենքով նախագահին 7 տարվա ժամկետով ընտրում է խորհրդարանը:

Ընդդիմության բոյկոտի հետեւանքով Ազգային մեծ ժողովում քվորում չի ապահովվել եւ իշխող կուսակցությունից առաջադրված նախագահության միակ թեկնածու` արտգործնախարար Աբդուլա Գյուլի ընտրությունը ձախողվել է: Գյուլը հրաժարվել է հետագա պայքարից:

Լրամշակմամբ նաեւ առաջարկվում է պատգամավորների պաշտոնավարման ժամկետը 5 տարվա փոխարեն դարձնել 4 տարի:

Խորհրդարանը սահմանադրական լրամշակումների փաթեթը կներկայացվի նախագահ Ահմեթ Նեջեթ Սեզերի վավերացմանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG