Մատչելիության հղումներ

Կիրկորովը կիսով չափ հայ է, բայց այնուամենայնիվ ռուս է


Հելսինկիում սկսված «Եվրատեսիլ» մրցույթում ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ կիսով չափ հայ է, բայց այնուամենայնիվ ռուս է:

Մրցույթի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Կիրկորովը մրցանակ է սահմանել լավագույն հարցի համար եւ այն հանձնել է ադրբեջանցի լրագրողուհուն` ասելով. - «Թեեւ ես կիսով չափ հայ եմ, չեմ ուզում, որ դուք առանց մրցանակի մնաք իմ ծագման պատճառով»:

Քիչ անց Կիրկորովը, որը Բելառուսը ներկայացնող Դիմա Կոլդունի պրոդյուսերն է, հարցին, թե ինչու են երկու երգիչների հագուստին այդքան շատ Ռուսաստանի խորհրդանիշերը, պատասխանել է. «Չէ որ ես այնուամենայնիվ ռուս եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG