Մատչելիության հղումներ

logo-print
Այս առավոտ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական նիստին: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ մայիսի 11-ին նախատեսվում է Վարդան Օսկանյանի ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլը, զարգացումները: Օսկանյան - Մամեդյարով երկկողմ հանդիպում նախատեսված չէ:

«Թե մեր արտգործնախարարը եւ թե Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպելու են համանախագահների հետ, եւ այս պահի դրությամբ երկու նախարարների հանդիպում անցկացնելու որեւէ անհրաժեշտություն դեռեւս չկա»,֊ - ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Այսօր երեկոյան Վարդան Օսկանյանը հանդիպելու է ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների կոմիտեի մոնիթորինգի խմբի` «Ագոյի խմբի» անդամների հետ, խումբ, որը հետեւում է Հայաստանի պարտավորությունների կատարմանը:

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների լիագումար նիստն անցկացվելու է վաղը:

Ելույթ է ունենալու նաեւ Հայաստանի արտագործնախարարը: Սպասվում է, որ նա անդրադառնալու է Հայաստանի պարտավորությունների կատարմանը:

Նիստը անցկացվում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, եւ, Վլադիմիր Կարապետյանի փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը անդրադառնալու է ընտրությունների թեմային. - «Անշուշտ, նա շոշափելու է Հայաստանի ընտրությունների թեման, ինչպես նա անում է բոլոր վերջին միջազգային հանդիպումների եւ ելույթների ընթացքում: Անշուշտ, վերահաստատելու է Հայաստանի իշխանությունների հավատարմությունը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, նշելու է, որ դրա համար ստեղծված են բոլոր նախապայմանները»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG