Մատչելիության հղումներ

Ուկրաինական ածխահանքում պայթյունի հետեւանքով զոհվել է 3 մարդ


Դոնեցկի (Ուկրաինա) «Կրասնոլիմանսկայա» ածխահանքում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 3 մարդ: 18 հանքափորներ տեղափոխվել են հիվանդանոց:

Պայթյունը տեղի է ունեցել մոտ հազար մետր խորության վրա հորատման աշխատանքներ կատարելիս` մեթանի արտանետման հետեւանքով: Պայթյունի պահին հանքահորում 28 հանքափոր է եղել, որոնցից 25-ը ինքնուրույն կերպով դուրս են եկել:

Աշխատանքները «Կրասնոլիմանսկայա» ածխահանքում դադարեցված են: Ստեղծվել է մեթանի արտանետման պատճառները հետաքննող հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG