Մատչելիության հղումներ

logo-print

Հաղթանակի օրվա առթիվ Արկադի Ղուկասյանը շքանշաններ ու մեդալներ է շնորհել մի խումբ մարդկանց


Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի առթիվ Լեռնային Ղարաբաղի առաջնորդ Արկադի Ղուկասյանի հրամանագրերով մի խումբ մարդիկ պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգեւատրվել 9 հոգի, որոնցից 3-ը` հետմահու: «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 660 հոգի, որոնցից 168-ը` հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով` 1217 հոգի, որոնցից 16-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել է 172 հոգի, որոնցից 11-ը` հետմահու:

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` «ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման իրատեսական ուղիները եվրոպական եւ միջազգային հանրությանը լիարժեք ներկայացնելու, արցախահայության ինքնորոշման եւ անկախ պետականության կերտման իրավունքն ու կամքը պաշտպանելու գործում ցուցաբերած ակնառու ծառայությունների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG