Մատչելիության հղումներ

Կայացավ հաշմանդամների Երեւան - Էջմիածին ամենամյա սայլակային երթը


Երթին մասնակցելու էին եկել Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, էջմիածնից եւ Հայաստանի այլ վայրերից եկած հաշմանդամներ եւ կամավորներ:

«Հաշմանդամների ֆիզիկական պատրաստվածությունը նրանց հնարավորություն է տալիս առանց տրտնջալու կտրել այդ ճանապարհը»,- ասաց կամավորներից մեկը:

Երթին մասնակցեցին սայլակներով 50 հաշմանդամներ, որոնք միության կամավորների ուղեկցությամբ Օպերայի մոտից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ եւ, 1 պտույտ կատարելով հրապարակում, ուղեւորվեցին դեպի Էջմիածին:

Հաշմանդամների երթն ավարտվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ նրանց դիմավորեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` իր հայրապետական օրհնությամբ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG