Մատչելիության հղումներ

Այսօր Եվրոպայում նշվում է Հաղթանակի օրը


Մայիսի 8-ին ամբողջ Եվրոպայում նշում են Հաղթանակի օրը: Համոզվելով, որ Երրորդ Ռայխի պարտությունն անխուսափելի է, ապրիլի 30-ին նացիստական Գերմանիայի դիկտատոր Ադոլֆ Հիթլերը անձնասպան եղավ:Ֆաշիստները դեռ մի քանի օր փոձել են դիմադրել, սակայն ի վերջո սպիտակ դրոշ են բարձրացրել:

Ինչո՞ւ են Խորհրդային Միությունում Հաղթանակի տոնը նշել մեկ օր ուշացումով: Կա երկու պարզաբանում. Գերմանիայի կապիտուլյացիայի ակտն ուժի մեջ է մտել մայիսի 8-ին եվրոպական ժամանակով ժամը 23:00-ից: Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում արդեն մայիսի 9-ն էր: Բացի այդ, Եվրոպայի մի շարք շրջաններում, մասնավորապես, Չեխոսլովակիայում նացիստների առանձին ստորաբաժանումներ դիմադրությունը դադարեցրել են մայիսի 9-ին:

0գոստոսի 6-ին եւ 8-ին ամերիկյան ատոմային ռումբերը ոչնչացրել են Հիրոսիման եւ Նագասակին, եւ սեպտեմբերի 2-ին Ճապոնիան հանձնվել է: Այդպիսով Երկրորդ Աշխարհամարտն ավարտվել է:

Ըստ պատմաբանների, մարդկության պատմության ամենադաժան պատերազմի տարիներին ընդհանուր հաշվով զորակոչվել է շուրջ 110 միլիոն մարդ: Տարբեր գնահատականներով, զոհվել է 50-65 միլիոն մարդ, այդ թվում 27 միլիոնը` Խորհրդային Միության քաղաքացիներ:

Հարյուր հազարավոր հայեր զոհվել են Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, հարյուրից ավելի հայեր դարձել են ԽՍՀՄ հերոսներ, բանակում ծառայել է ավելի քան 60 հայազգի մարշալ, գեներալ եւ ծովակալ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG