Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ ԽՎ-ի 65 դիտորդներ


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) շուրջ 65 անդամներ դիտորդական առաքելություն են իրականացնելու մայիսի 12-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

Ինչպես նշված է ԵԱՀԿ ԽՎ-ից ստացված հաղորդագրությունում, վեհաժողովի փոխնախագահ, շվեդ խորհրդարանական Տոնե Տինգսգարդի գլխավորած դիտորդական պատվիրակությունում ընդգրկված են խորհրդարանականներ ԵԱՀԿ-ի անդամ շատ պետություններից, այդ թվում Իտալիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Նորվեգիայից, Դանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Ավստրիայից:

ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդները մաս կկազմեն միջազգային դիտորդների խմբի, որում ընդգրկված են նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդները:

Միջազգային դիտորդական առաքելությունը իր պաշտոնական հայտարարությունը կհրապարակի ընտրություններին հաջորդող օրը` կիրակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG