Մատչելիության հղումներ

Մայիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին» հրամանագիր, որով ներում է շնորհվել 18 հոգու:

Մասամբ ներում է շնորհվել 22 դատապարտյալների:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատարի տարածած հաղորդագրությունը փոխանցում է նաեւ, որ մերժվել է ներում շնորհել 13 դատապարտյալների` հաշվի առնելով նրանց կողմից կատարված հանցագործությունների բնույթը, ծանրությունը, հասարակական վտանգավորության աստիճանը եւ կատարված հանցագործության համար նշանակված պատժաչափի աննշան մասի կրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG