Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը երկուշաբթի օրը պաշտոնապես հերքել է հայաստանյան մամուլում հայտնված տեղեկությունը, թե նախկին նախագահը հավակնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնին:

«Ի պատասխան վերջին օրերին Հայաստանի տպագիր եւ էլեկտրոնային լրատվական միջոցներում գեղ գտած այն հրապարակման, թե իբր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրելու է իր թեկնածությունը Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի առաջիկա ընտրություններին, հայտնում ենք, որ ՀՀ առաջին նախագահը չի հավակնում այդ պաշտնոնին», - ասված է Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG