Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահ ընտրվեց Նիկոլա Սարկոզին


Ֆրանսիայի նոր նախագահ ընտրվեց կառավարող «Ժողովրդական շարժում» միության թեկնածու Նիկոլա Սարկոզին` կիրակի օրը ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ձայների 53 տոկոսը:

Քվեարկությանը մասնակցության ցուցանիշը 84 տոկոս էր` 1981 թվականից ի վեր ամենաբարձրը Ֆրանսիայում:

Դիմելով իր աջակիցներին` հունգարացի ներգաղթյալների զավակ Սարկոզին խոստացավ լինել ամբողջ երկրի ներկայացուցիչը:

Այդուհանդերձ, անցած գիշեր Փարիզում, Լիոնում եւ Մարսելում տեղի ունեցան նաեւ ցույցեր ընդդեմ Սարկոզիի:

Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի նախագահներն արդեն շնորհավորել են Սարկոզիին:

Ֆրանսահայ գործիչ Պատրիկ Դեւեջյանը Սարկոզիի «Ժողովրդական շարժում» միության ղեկավար անդամներից է եւ քարոզարշավում ակտիվորեն աջակցում էր Սարկոզիին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG