Մատչելիության հղումներ

Արոնյանը Կրամնիկի հետ մրցամարտում վերականգնեց հավասարակշռությունը


Աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը այսօր վերականգնեց հավասարակշռությունը աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ մրցախաղում:

Սպիտակներով խաղացող Արոնյանը միջնախաղում զինվորի առավելության հասավ եւ ի վերջո հաղթանակ տոնեց 76-րդ քայլում:

Այսպիսով, Երեւանում ընթացող Արոնյան – Կրամնիկ մրցախաղում հաշիվը դարձավ 1:1:

Մրցամարտը կշարունակվի վաղը ու մյուս օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG