Մատչելիության հղումներ

logo-print

Մարտին Յորգանց. «Ճկույթիկի պապիկ. այսպես են դիմում ինձ շատերը»


Յորգանցն ասաց, որ միայն Հայաստանում են իրեն որպես փոքրիկների երգիչ համարում, եւ դա իրեն ավելի է ուրախացնում:

10 տարի ընդմիջումից հետո Յորգանցը Հայաստանում` հատկապես Երեւանում, դրական փոփոխություններ է նկատել. - «Երեւանն այժմ ավելի վառ գույների մեջ է: Կառավարության ու երիտասարդների համագործակցությունն է պակասում Հայաստանին: Երիտասարդները պիտի երկրի տերերի հետ հավասար պայքարեն իրենց երկրի, հողի ու վաղվա լուսավոր կյանքի համար»:

Ի տարբերություն երեւանյան վառ գույների, երաժշտական երանգները Յորգանցի համար ավելի սառն են ու կրկնվող. - «Երբեմնի լավ երաժշտությունը, որ լսվում էր Երեւանում, այսօր չկա»:

«Միայն դիսկո երաժշտության պահանջ չէ որ ունենք մենք` հայերս», - ասաց երգիչը: - «Շուկայի պահանջն է այլ, բայց որակը պիտի ամեն գնով պահպանվի, հակառակ դեպքում մի օր բոլորս կսկսենք ուղղակի բարձր ձայների տակ ցատկել ու վերջ»:

Ֆրանսիայում երգիչը հայկական շունչը տարածում է սեփական ռեստորանի միջոցով, որտեղ հիմնականում հայկական ճաշատեսակներ են պատրաստում ինքն ու իր կինը: Հատկապես հանգստայն օրերին ռեստորանում իսկական հայկական մթնոլորտ է տիրում: Երաժշտությունը` հայկական, ուտեստները` հայկական, խոսակցական լեզուն, բնականաբար, հայերենը: Յորգանցը սեփական ռեստորանում ե’ւ երգում է, ե’ւ մատուցում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG