Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Կիրսան Իլյումժինովին, Վլադիմիր Կրամնիկին եւ Լեւոն Արոնյանին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով ժամանակակից շախմատային աշխարհի երկու ուժեղագույնների աննախադեպ մրցամարտը Հայաստանում` նախագահը հաջողություն է մաղթել նրանց եւ ցանկություն հայտնել, որ նման մրցախաղերը դառնան ավանդական:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, հայ շախմատիստների վերջին շրջանի փայլուն հաջողությունները, միմյանց հաջորդող հաղթանակները ոգեւորիչ օրինակ են դարձել շատերի համար եւ մեծացել է ձգտումը դեպի շախմատը:

Երեկոյան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում բացվեց Արոնյան֊ - Կրամնիկ մրցաշարը, որը կտեւի երեք օր:

Հայաստանի վարչապետ, շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մրցախաղի բացման արարողության ժամանակ նշեց, որ «այսօր հանդիպում են շախմատային 2 հսկաները»:

«Այսօր սկսվում է շախմատային տոն` ամենատիտղոսակիր շախմատիստների մասնակցությամբ: Ճիշտ է, խաղն ընկերական է, այդուհանդերձ վստահ եմ, որ 2 հսկաների մենամարտը մեզ մեծ հաճույք կպատճառի»,- ասաց նա:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG