Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի երկու լրագրողներ ազատազրկվել են իսլամը վիրավորելու համար


Բաքվի դատարանը այսօր երկու լրագրողի ազատազրկման դատապարտեց իսլամը վիրավորելու համար:

Թղթակից Ռաֆիկ Թաղին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ իսլամը եւ մարգարե Մոհամեդին վիրավորող հոդվածների համար: Նրա խմբագիրը՝ Սամիր Սադաղաթօղլուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Իրանի եւ Ադրբեջանի արմատական մահմեդականները պահանջում էին մահապատժի դատապարտել լրագրողներին, թեեւ Ադրբեջանում մահապատիժը վերացված է:

Իրավապաշտպանները պնդում են, որ այս դատավարությունը վկայությունն է այն իրողության, որ իշխանությունները փորձում են լռեցնել քննադատաբար տրամադրված լրագրողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG