Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ուրբաթ օրը հայտարարեց, որ իր առջեւ դրել է «ազգը միաբանելու խնդիր»:

Հարցին, թե արդյո՞ք «Ազգային միաբանություն»-ը մեկ մարդու շուրջը միավորված կուսակցություն չէ, որը չունի հստակ գաղափարախոսություն, եւ առաջնորդի` քաղաքական ասպարեզից դուրս գալու դեպքում ինքնաբերաբար լուծարվում է կամ անհետանում քաղաքական բեմից, Գեղամյանը արձագանքեց. - «Այդ մարդը եղել է, կա եւ կլինի: Այդ մարդու ստեղծած, հիմնած կուսակցությունը եղել է, կա եւ կլինի»:

Դիտարկմանը, թե հայաստանյան քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցություններից եւ նոր կուսակցություններ ստեղծում, Գեղամյանը հակադարձեց. - «Դուք ուզում եք ասել, որ ես արդեն մի հաջողված, մեծ, լուրջ փորձ ունեմ, եւ ճիշտ կլինի, որ օգնեմ տկար կուսակցություններին, իրենց էլ հզորացնեմ: Ես ավելի մեծ խնդիր եմ դրել` ազգը միաբանելու խնդիր եմ դրել»:

Ուղղակիորեն ձեւակերպված հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել նախագահական ընտրություններում, «Ազգային միաբանության» առաջնորդը պատասխանեց. - «Այսօր ազգաբնակչությունը «Ազգային միաբանության» հետ, ինձ հետ հույսեր է կապում: Ես այդ հույսերը կարդարացնեմ: Եվ, բնականաբար, հաղթանակը երաշխավորված է»:


Աննա Իսրայելյան եւ Արմեն Դույլան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG