Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ռազմակայանի գույքով բեռնված շարասյունը մտավ Հայաստան


Ախալքալակի ռազմակայանի գույքով բեռնված շարասյունն այսօր հատել է վրաց-֊հայկական սահմանը եւ օրվա երկրորդ կեսին հասնելու է Գյումրի: Այդ մասին ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին հայտնել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնական Իգոր Կոնաշենկովը:

Նրա վկայությամբ՝ շարասյունը բաղկացած է 9 մեքենայից, որոնք առանց խոչընդոտների հասել են սահման:

«Մինչեւ տարվա վերջը Գյումրիի մեր ռազմակայան կժամանի եւս երկու շարասյուն»,֊ - հայտնել է Կոնաշենկովը, հիշեցնելով, որ Ախալքալակի 62֊րդ ռազմակայանը փակվելու է 2007 թվականի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG