Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել գլխավոր դատախազ Հովսեփյանի հետ


Հինգշաբթի օրը կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում գլխավոր դատախազը երկրի նախագահին է ներկայացրել ընտրությունների հետ կապված ահազանգերի, հաղորդումների քննության ընթացքը եւ արդյունքները:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Հովսեփյանը նախագահին տեղեկացրել է, որ մինչ օրս դատախազությունում գրանցվել է 23 հաղորդում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են ընտրական գործընթացին: Դրանցից 6-ի դեպքում հարուցվել են քրեական գործեր:

Աղվան Հովսեփյանն ասել է, որ դատախազությունում ձեւավորված հատուկ աշխատանքային խմբերը հաշվառում, ստուգում եւ քննում են ստացվող բոլոր հաղորդումները, դատախազության աշխատակիցները վերլուծում են նաեւ ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդումները եւ օպերատիվ կերպով ստուգում` արդյոք դրանք կապվա՞ծ են ընտրությունների հետ:

Դատախազը նշել է, որ հաճախ պարզվում է, որ որոշ անձինք կամ կուսակցություններ փորձում են առանձին դեպքեր քաղաքականացնել եւ ուղղորդել դեպի ընտրական գործընթացներ:

Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է դատախազին ապահովել հաղորդումների եւ դրանց վերաբերյալ որոշումների հրապարակայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG