Մատչելիության հղումներ

Վրաստանը մտադիր է կրկնապատկել ռազմական ծախսերը


Վրաստանը մտադիր է այս տարի գրեթե կրկնապատկել ռազմական ծախսերը` հասցնելով 566 միլիոն դոլարի: Այդ մասին «Ռոյթերզ»-֊ին այսօր հայտնել է Վրաստանի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի անդամներից մեկը:

Նրա վկայությամբ՝ պաշտպանության նախարարության բյուջեն փոխվելու է՝ 303 միլիոն դոլարից հասնելով 566 միլիոնի:

Իշխանությունները պնդում են, թե լրացուցիչ գումարի կարիք ունեն ռազմական բարեփոխումներ իրականացնելու համար, ինչը թույլ կտա անդամակցել ՆԱՏՕ-֊ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG