Մատչելիության հղումներ

Վերաբացվեց Կամերային երաժշտական պետական թատրոնը


«Մեր հասարակության 60 տոկոսից ավելին ջայլամ է, ջայլամի հոգեբանությունն այսօր շատերիս է տիրում. հայտնվում ենք ասֆալտի վրա, ու գլուխներս պահելու տեղ չկա, ստիպված կամ պետք է փախչենք, կամ հիշենք, որ թռչուն ենք», - ասում է պիեսի բեմադրության ռեժիսոր, թատրոնի նորանշանակ տնօրեն Դավիթ Հակոբյանը:

Այս թատրոնի նախկին տնօրենի եւ նախկին գեղարվեստական ղեկավարի միջեւ ծագած սկանդալային բանավեճից հետո թատրոնի նորանշանակ տնօրենի համար դժվար է եղել աշխատելը. - «Երբ ես եկա, նույնիսկ դահլիճի լուսավորություն չկար: Թատրոնի շենքը հետաքրքիր կառույց է, բայց կատարյալ թատրոն լինելուց իր պայմաններով շատ հեռու է: Թատրոնը չունի ճեմասրահ, գրիմանոց, զգեստապահարան, ջեռուցումը եւ օդափոխությունը բացակայում են»:

Ու չնայած անբարենպաստ պայմաններին՝ թատրոնն առաջիկայում իր հանդիսատեսին խոստանում է մի քանի պրեմիերաներ:

Հնարավոր է, որ առաջիկայում Կամերային երաժշտական թատրոնը հանդես գա նոր անվանումով, քանի որ հայ հանդիսատեսին շփոթեցնում է մայրաքաղաքում «կամերային» անունով 3 մշակութային կառույցների գոյությունը:

«Ցավոք, դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի շուրջ: Իմ ձեռքում դեռ որոշում չկա: Կառավարության որոշում պետք է լինի, նախագահը վավերացնի, որից հետո կատարվի անվանափոխություն», - թատրոնի անվանափոխության հարցի առնչությամբ հայտնեց Դավիթ Հակոբյանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG