Մատչելիության հղումներ

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը առաջարկվել է Սեյրան Օհանյանին


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր հայտարարել է, որ ստացել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկություն եւ տվել է իր համաձայնությունը:

Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ինքը զինվորական է: Հանրապետության Զինված ուժերի գլխավոր հրամանատարը ինչ հրաման հրապարակի, ինքը որպես զինվորական այդ հրամանին կենթարկվի», - հավելեց Հասրաթյանը:

Օհանյանը ասել է նաեւ, որ դեռեւս վերջնական որոշում չի ընդունվել, թե ով կփոխարինի իրեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG