Մատչելիության հղումներ

logo-print
Այս տարի Ռուսաստանում արձանագրվել այլատյացության հողի վրա կատարված շուրջ 200 հարձակում, որոնց հետեւանքով 25 մարդ զոհվել է, 154-ը` վիրավորվել: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռուսաստանում այլատյացության դրսեւորումների մոնիթորինգ իրականացնող «Սովա» վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Գալինա Կոժեւնիկովան:

Իրավապաշտպանի վկայությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվը աճել է մեկ երրորդով:

Այս տարի ազգայնամոլների հարձակումներ են արձանագրվել ռուսաստանյան 19 տարածաշրջաններում, որոնց թվում «առաջատարները» Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը եւ Նիժնի Նովգորոդն են:

Համաձայն «Սովա» կենտրոնի տվյալների, Ռուսաստանի մայրաքաղաքում այս տարի սքինհեդների ձեռքով զոհվել է 17 մարդ, 52-ը վիրավորվել է, Սանկտ Պետերբուրգում սպանվել է 3, վիրավորվել` 40 մարդ, Նիժնի Նովգորոդում վիրավորվել է 29 մարդ:

Իրավապաշտպանները նշում են, որ Ռուսաստանում գործում են շուրջ 60 հազար սքինհեդներ: Նրանց հարձակումների թիրախ են դառնում, հիմնականում, եկվորները Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG