Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող կուսակցությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների օր է առաջարկում հունիսի 24-ը


Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այսօր առաջարկել է խորհրդարանին վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնել հունիսի 24֊-ին:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այդ որոշման մասին այն բանից հետո, երբ երկրում մտավախություն հնչեց, թե արտգործնախարար Աբդուլա Գյուլին նախագահի պաշտոնին առաջարկելով` իսլամիստները սասանում են Թուրքիայի աշխարհիկ հիմքերը:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց անցած շաբաթ կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այսօր Էրդողանն այդ վճիռն անվանեց «ժողովրդավարությանն ուղղված գնդակ»:

Իշխող կուսակցությունն այսօր նաեւ հայտարարել է, որ խորհրդարանին է ներկայացնելու մի առաջարկություն, ըստ որի, երկրի նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանում, ինչպես հիմա է, այլ անմիջականորեն ժողովրդի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG