Մատչելիության հղումներ

Կաշառք շորթելու կասկածանքով ձերբակալվել է Տոլյատիի քաղաքապետը


Կաշառք շորթելու կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի Տոլյատի քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Ուտկինը:

Սամարայի մարզային դատախազությունն այսօր հայտնել է, որ անցած ամիս Ուտկինը, «հանցավոր համաձայնության գալով քաղաքապետարանի հողային ռեսուրսների վարչության ղեկավար Նատալյա Նեմիխի հետ, փորձել է 150 միլիոն ռուբլու կաշառք կորզել մի ձեռներեցից՝ շինարարության համար հողամաս հատկացնելու դիմաց»:

Երեկ կաշառքի առաջին մասի փոխանցման պահին ձերբակալվել է Նեմիխի միջնորդ Ալեքսանդր Սիդորովը, հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը:

Տոլյատիում արտադրվում են ԱՊՀ-֊ում տարածված «Լադա» մակնիշի ավտոմեքենաները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG