Մատչելիության հղումներ

logo-print
Հրազդանում այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը կրկին հայտարարեց, որ իր գլխավորած կուսակցությունը տանում է խորհրդարանական ընտրությունների ոչ թե պաշտոնի հասնելու ձգտմամբ:

«Ես պաշտոն չեմ ուզում: Ես ձեզ պես մեկն եմ լինելու, ես չինովնիկ չեմ լինելու», - ասաց նա Հրազդանից ու շրջակա գյուղերից հավաքվածներին: - «Եթե դուք ձեր ձայնը մեզ եք տալիս, ապա ոչ թե ինձ եք տալիս, այլ տալիս եք ապագային: Համոզված եղեք` դուք եք որոշողը: Դուք ոչ թե ձայնը տալիս եք` [դրանով] Ծառուկյան Գագիկին լավություն եք անում, դուք ձայնը տալիս եք ձեզ, ձեր տարածքին, ձեր վաղվա ապագային»:

«Ով գումար է բաժանում, ուրեմն նա ձեզ խաբելու է», - շարունակեց նա: - «Եթե մեր կուսակցությունը ձայնը տարավ 50 պլյուս մեկ տոկոսը, դուք դա ձեր վրա կզգաք. թե' ապրելակերպի, թե' աշխատանքի»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG