Մատչելիության հղումներ

Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտ 2 հազար կողմնակիցներ այսօր երթով եւ հանրահավաքով նշեցին մայիսմեկյան տոնը:

Երթը, որի մասնակիցների թվում քիչ չէին մարզերից եկածները եւ պատանի պիոներները, սկսվեց Ազգային օպերայի շենքից: Հայկոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանի գլխավորությամբ երթի մասնակիցները, որոնցից շատերը տանում էին դրոշներ ու ցուցապաստառներ, Մաշտոցի պողոտայով եւ Ամիրյան փողոցով շարժվեցին դեպի Շահումյանի հրապարակ:

«Բոլորին կոչ եմ անում մայիսի 12-ին լինել կոմունիստական կուսակցության հետ», - ասում էր կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը` հավաստիացնելով. - «Դրանով կփրկեք մեր հայրենիքը, հայ ժողովրդի ճակատագիրը»:

Նա մարդկանց զգուշացնում էր, որ եթե առաջիկա ընտրություններն էլ անցնեն 2003-ի ընտրությունների պես, ապա «Հայաստանը եւ նրա սերունդը դառնալու է օտարների ծառա, եւ ամբողջ ժողովուրդը ստրկանալու է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG