Մատչելիության հղումներ

Բաքվում կկառուցվի առաջին երկնաքերը


Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը սեփական միջոցներով կկառուցի առաջին երկնաքերը Բաքվում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Հեյդար Ալիեւի պողոտայում կառուցվելիք 37-հարկանի շենքում տեղակայվելու է ընկերության գրասենյակը:

Նախագծի մրցույթին մասնակցել են Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի ճարտարապետական ընկերություններ, որոնցից նախապատվությունը տրվել է հարավկորեական ընկերության նախագծին, քանի որ այն, ըստ Ադրբեջանի նավթային ընկերության մամլո կենտրոնի հաղորդագրության, համապատասխանում է Բաքվի ճարտարապետությանը եւ պատվիրատուի առաջադրած տեխնիկական պահանջներին:

Շենքի բարձրությունը լինելու է մոտ 150 մետր, ընդհանուր մակերեսը` շուրջ 60 հազար քառակուսի մետր:

Շինարարական աշխատանքները կատարելու են ադրբեջանցիները` հարավկորեական ընկերության վերահսկողությամբ:

Ներկայումս Բաքվի բարձրահարկ շենքերը առավելագույնը 20-հարկանի են:

Պետական նավթային ընկերության ներկայիս գրասենյակը Բաքվի կենտրոնում գտնվող` 20-րդ դարի սկզբին կառուցված շենքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG