Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն այցելում է Բաքու


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր եռօրյա այցով ժամանում է Ադրբեջան:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանը փոխանցել են Ադրբեջանում Բելառուսի դեսպանատնից, Լուկաշենկոյի այցի պաշտոնական մասը կսկսվի չորեքշաբթի օրը` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշահամալիր այցելությամբ:

Նույն օրը կկայանա Բելառուսի նախագահի առանձնազրույցը իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որին կհաջորդեն երկու կողմերի պատվիրակությունների բանակցությունները:

Բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում եւ Լուկաշենկոյի ու Ալիեւի համատեղ ասուլիսը:

Ստորագրվելիք փաստաթղթերի թվում են Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը, երկու երկրներից մեկում ժամանակավորապես աշխատող` մյուս երկրի քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության մասին համաձայնագիրը:

Հինգշաբթի օրը Լուկաշենկոն Բաքվում կմասնակցի Բելառուսի ազգային ցուցահանդեսի բացմանը, որով Ադրբեջանում առաջին անգամ կներկայացվեն բելառուսական 179 ընկերություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG