Մատչելիության հղումներ

logo-print
Փառատոնին ներկայացվել էր 203 ֆիլմ 17 երկրներից: Ապրիլի 25-ից 30-ը Կինոյի տանը ներկայացվեցին հանձնաժողովի կողմից ընտրված 105 ֆիլմերը:

«Փառատոնի արդյունքներն այս տարի բավական համեստ են», - նշում է Կինեմատոգրաֆիստների միության եւ փառատոնի նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: - «7 անվանակարգերից միայն 3-ը թափուր չեն մնացել»:

Ինչպես եւ անցյալ տարի, այս տարի էլ Գրան Պրին ոչ ոք չստացավ: «Ցնցող ֆիլմ ամեն տարի չի լինում», - ասում է Ռուբեն Գեւորգյանցը:

Մրցանակներ հանձնվեցին միայն երեք անվանակարգերում` «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն ուսանողական աշխատանք» եւ «Լավագույն խաղարկային ֆիլմ»:

Խաղարկային ֆիլմի համար նախատեսված մրցանակն իր հետ Ղրղըզստան տարավ Այբեկ Դայիրբեկովը: «Խաղարկային ֆիլմերի ժանրը մեզ մոտ այնքան էլ զարգացած չէ», - ասում է Ռուբեն Գեւորգյանցը, - «քանի որ խաղարկային ֆիլմի համար գումար եւ տեխնիկա է անհրաժեշտ, ինչը Հայաստանում դժվար է ապահովել»:

Բացի երեք մրցանակակիր ֆիլմերից, եւս 17 ֆիլմեր արժանացան դիպլոմների:

5-րդ «Ես եմ» երիտասարդական միջազգային կինոփառատոնը ծրագրված է անցկացնել ոչ թե հաջորդ տարի, այլ 2009 թվականին, երբ Կինոյի տունը կունենա նոր, վերանորոգված շենք:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG