Մատչելիության հղումներ

Վենեսուելան դուրս է գալիս Համաշխարհային բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես դուրս է գալու Համաշխարհային բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից: Նա այս երկու կառույցներին մեղադրել է փոքր երկրների շահագործման մեջ:

1999 թվականին Չավեսի` առաջին անգամ նախագահ ընտրվելուց հետո Վենեսուելան մարել է Արժույթի միջազգային հիմնադրամին ունեցած բոլոր պարտքերը:

Անցյալ տարի Արժույթի միջազգային հիմնադրամը փակել էր իր գրասենյակները Վենեսուելայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG