Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Սարգսյանը ընդդիմության միավորումը ձախողելու համար մեղադրում է Գեղամյանին ու Դեմիրճյանին


«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը այսօր Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր ուժերից Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) եւ «Ազգային միաբանության» առաջնորդներին մեղադրեց մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին միավորված ընդդիմությամբ գնալու ծրագիրը ձախողելու համար:

«Հենց ընդդիմադիրները դրանք [այդ ծրագրերը] տապալեցին», - հայտարարեց Արամ Սարգսյանը` առաջին անգամ հնչեցնելով կոնկրետ անուններ. - «Երբ ասում ես` տղերք, եկեք միավորվենք, գրենք միասնական համամասնական ցուցակ, Գեղամյանն ասում է` չէ, միասինը լավ չէ: Ինչի՞ համար... Որովհետեւ 5 տոկոսի խնդիր է լուծում, որովհետեւ 5 տոկոսի խնդիր լուծելով` ստրասբունգներում գնա ելույթ ունենա...»:

«Եթե դուք ձեր մեջ առաջին-երկրորդի խնդիր ունեք, Ստեփան Դեմիրճյա’ն եւ Արտաշես Գեղամյա’ն, գիր-ղուշ գցեք իրար մեջ», - ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Պատասխանելով «Իմփեչմենտ» դաշինքի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության հետ համագործակցությանը վերաբերող հարցին` Արամ Սարգսյանը ասաց, որ մայիսի 3-ից բոլոր գործողությունները համաձայնեցված են անելու. - «Ամսի 3-ից սկսած բոլոր հանդիպումներն ու այցելությունները միասին ենք անելու: Այսօր կարելի է ասել այսքանը. հետո ինչ կստացվի, ինչ քայլեր կանենք` այդ մասով քննարկումներ գնում են»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG