Մատչելիության հղումներ

Հայաստանում է «Պրոմետեո» իտալական քառյակը


«Ազգային պատկերասրահ» միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում քառյակը հանդես է գալու երգչուհի Աննա Մայիլյանի հետ:

Հայաստանում Իտալիայի դեսպանության առաջին քարտուղար Ռոբերտո Նոչելլան կարեորեց «Պրոմետեո»-ի մասնակցությունը «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 3-րդ փառատոնին:

«Իտալիայի դեսպանը կապի մեջ է Հայաստանի մշակույթի նախարարի հետ, եւ նրան հստակեցնում են հաջորդ եւ ընթացիկ տարվա մշակութային համագործակցության ծրագրերը: «Պրոմեթեո» քառյակը միջազգային ասպարեզում արդեն կայացած խումբ է եւ ուրախ եմ, որ այն ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջեւ», - ասաց Ռոբերտո Նոչելլան:

Նա ավելացրեց, որ «Պրոմետեո» քառյակը ստեղծվել է 1993-ին, քառյակի անդամների ուսուցիչներ են եղել հայտնի երաժիշտներ:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 3-րդ փառատոնի եւ փառատոնին «Պրոմետեո» քառյակի մասնակցության մասին խոսեց նաեւ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինայնը: Նա եւս կարեւորեց այս քառյակի մասնակցությունը փառատոնին:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG