Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Վրաստանը համարում է էներգակիրների անդրկասպյան տարանցման կարեւոր օղակ


Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Անդրիս Փիեբալգսը այսօր հայտարարել է, որ Վրաստանը կարեւոր օղակ է Կենտրոնական Ասիայից եւ Ադրբեջանից նավթի եւ գազի ներկրման ծավալները մեծացնելու Եվրամիության ձգտման տեսանկյունից:

Բրյուսելում Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլիի հետ հանդիպումից հետո Փիեբալգսը հայտնել է, որ Թբիլիսիից անհրաժեշտ ենթակառուցվածքները զարգացնելու հավաստիացումներ է ստացել:

Հանձնակատարը նշել է, որ ներկայումս Եվրամիությունը Ռուսաստանից ստանում է իր նավթի 28 տոկոսը եւ գազի 29 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG