Մատչելիության հղումներ

Անչափահաս իրավախախտներին պետք է օգնել, որ «իրենց հասարակության լիարժեք անդամ զգան»


ԶԱՆԳ-ի հիմնական նպատակն է ապահովել իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրի արդյունավետ ներդրումը միջնակարգ դպրոցներում, հասարակությանը տեղեկացնել անչափահասների խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստանում հիմնել համայնքային վերականգնողական կենտրոններ:

ԶԱՆԳ ծրագրի ղեկավար Արմինե Սուքիասյանը նշեց, որ համայնքային վերականգնողական կենտրոններում աշխատում են իրավախատումներ կատարած անչափահասաների հետ` ներգրավելով ծնողներին, համայնքային աշխատողներին:

Ծրագրի աշխատանքային խումբը մշակել է «Իրավական խճանկար» ձեռնարկը, որը կիրառվել է Հայաստանի 11 մարզերի 140 դպրոցներում: Այն նախատեսված է բարձր դասարանների աշակերտների համար:

Մշակվել է նաեւ ձեռնարկ միջին դասարանների աշակերտների համար` «Ես եւ իմ միջավայրը» խորագրով: Ձեռնարկի նպատակն է երեխայի մոտ ձեւավորել սեփական ապրումներն ու զգացումները կառավարելու հմտություններ, վտանգավոր վարքագծից խուսափելու հմտություններ եւ այլն:

«Համայնքային վերականգնողական կենտրոններն էլ հետապնդում են մեկ նպատակ` աջակցել իրավախախտին, որպեսզի նա գիտակցի եւ ընդունի սեփական արարքի պատասխանատվությունը եւ ստանձնի պատճառած վնասի փոխհատուցումը: Ծրագիրը հետամուտ է լինում, որ ե’ւ տուժողը, ե’ւ իրավախախտը իրենց զգան համայնքի լիարժեք անդամ», - ասում է «Փրոջեքթ Հարմոնի»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դեյվիդ Սիմփսոնը եւ ավելացնում. - «Շատ կազմակերպություններ իրականացնում են կրթական ծրագրեր, նրանք որոշակի խնդիրներ են փորձում լուծել, իսկ ԶԱՆԳ ծրագիրը աշխատում է մինչեւ առաջանալը կանխարգելել այդ խնդիրները: Մենք սովորեցնում ենք երեխաներին, թե որոնք են իրենց պարտականությունները, որոնք` իրավունքները»:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG